Լրահոս
Օրվա լրահոսը

Մի մրսեք

Սեպտեմբեր 02,2009 00:00

Գարնանն ու աշնանը, երբ ավելի մեծ են դառնում օդի ջերմաստիճանային տատանումները, հաճախակի են քամոտ, խոնավ եւ անձրեւոտ եղանակները՝ հաճախակի են դառնում նաեւ «մրսածության հիվանդությունները»: Մարդկանց որոշ խմբեր կան, որոնց համար մարմնի մի փոքր սառեցումը հաջորդ օրը կարող է առաջ բերել հազ, ձայնի խռպոտություն, հարբուխ եւ նույնիսկ բարձրանում է ջերմությունը:

Ահա այս նշաններն էլ նրանք համարում են «մրսածության հիվանդություն»: Սակայն այդպիսի հիվանդություն չկա: Այն մարդիկ, որոնք տառապում են քթըմպանի, բրոնխների, թոքերի խրոնիկ բորբոքումներով, որոնք առաջացել են օրգանիզմում գոյություն ունեցող մանրէներից եւ հարուցիչներից, մարմնի սառեցումն առաջ է բերում խրոնիկ պրոցեսի սրացում՝ սեփական վարակի (ինֆեկցիա) ուժեղացման հաշվին: Եվ նրանք հեշտությամբ հիվանդանում են, նույնիսկ չվարակվելով արտաքին միջավայրում գտնվող հարուցիչներից: Սակայն ոչ բոլոր մարդիկ են վարակվում, երբ գրիպի, պարագրիպի եւ այլ հիվանդությունների հարուցիչներն անցնում են օրգանիզմ:

Մեծ մասը մնում է առողջ, քանի որ մարդը կհիվանդանա, թե ոչ՝ կախված է նաեւ օրգանիզմի դիմադրողականության աստիճանից, նրա յուրահատուկ եւ ոչ յուրահատուկ պաշտպանիչ մեխանիզմներից: Իսկ կարեւոր գործոններից մեկը, որը թուլացնում է օրգանիզմի դիմադրողականությունը, հենց մրսածությունն է, որ կա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել