Լրահոս
Օրվա լրահոսը

Գույները եւ մենք

Սեպտեմբեր 02,2009 00:00

Գույնը համարվում է հզոր գործոններից մեկը, որը կարող է ազդել մեր ինքնազգացողության եւ տրամադրության վրա:

Կարմիր գույնն առաջ է բերում ջերմության զգացողություն: Սակայն նաեւ գլխացավ ու հոգնածություն:

Կանաչը թարմացնում է եւ հանգստացնում:

Նարնջագույնը համարվում է ամենաուրախ գույնը, որը բարձրացնում է տրամադրությունը, խթանում նյարդային ու տեսողական համակարգը:

Երկնագույնը համարվում է սառը գույն, բարձրացնում է կենսատոնուսը, իջեցնում արյան ճնշումը:

Մանուշակագույնը առաջ է բերում թախիծ, ընկճում է հոգեվիճակը: Այս բնութագրերը միայն մաքուր գույների եւ երանգների համար են: Կան տվյալ գույնի բազմապիսի նրբերանգներ, որոնք նույնպես տարբեր կերպ են ազդում մարդու ինքնազգացողության վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել