Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լյութերականները՝ ճգնաժամի մեջ

Սեպտեմբեր 02,2009 00:00

Ֆինանսական ճգնաժամի պատճառով Լատվիայի Ավետարանական-Լյութերական եկեղեցին (ԼԱԼԵ) որոշել է 10%-ով կրճատել իր ծախսերը, ինչպես նաեւ՝ 15%-ով՝ հոգեւորականների աշխատավարձը: «Տնտեսական իրավիճակն ազդում է մեր հոգեւորականների գործունեության վրա, քանի որ շատ համայնքներ այսօր նյութական դժվարություններ ունեն՝ կտրուկ նվազել են նվիրատվությունները»,- հայտնել է ԼԱԼԵ-ի՝ Լիեպայի թեմի եպիսկոպոս Պավիլս Բրուվերսը: ԼԱԼԵ-ի տնտեսական գործունեությունից ստացված եկամուտներն ավելացնելու համար որոշվել է վարձակալության տալ Ռիգայի կենտրոնում գտնվող շենքը: Ներկայումս այնտեղ են տեղավորված Լյութերի ակադեմիան եւ ԼԱԼԵ-ի եպիսկոպոս Յանիս Վանագսի գրասենյակը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել