Իտալիայի Ֆերմո քաղաքում մեկնարկել է շախմատի Եվրոպայի պատանիների 19-րդ անհատական առաջնությունը, որտեղ խաղատախտակների առջեւ ըստ տարիքային խմբերի պայքարում են 10, 12, 14, 16 եւ18 տարեկան տղաներն ու աղջիկները:
Հայաստանի ներկայացուցիչները մասնակցում են նշված բոլոր մրցաշարերին: Մեկնարկային տուրն անհամեմատ վստահ սկսեցին տղաները, որոնց մեծ մասը տարավ հաղթանակներ: Հատկապես հաջող մեկնարկեցին մեր երեք 14 տարեկան տղաները՝ Կարեն Գրիգորյանը, Արամ Պլուզյանը եւ Զոհրակ Ապրեսյանը, որոնք առավելության հասան մրցակիցների նկատմամբ եւ տեղ զբաղեցրին այդ տարիքային խմբի մրցաշարային աղյուսակի վերին հորիզոնականներում:
Նույնը չի կարելի ասել հայաստանցի աղջիկների մասին, որոնք բոլորն էլ առաջին տուրում միավոր վաստակել չկարողացան: