Շախմատի միջազգային ֆեդերացիան՝ ՖԻԴԵ-ն, այսուհետեւ շախմատիստների վարկանիշային դասակարգման ցուցակները հրապարակելու է երկու ամիսը մեկ անգամ: Սեպտեմբեր ամսվա ցուցակում Հայաստանի լավագույն գրոսմայստեր Լեւոն Արոնյանը 2773 գործակցով բարձրացել է երրորդ հորիզոնական: Նրան գերազանցում են միայն 1-ին հորիզոնականը զբաղեցնող բուլղարացի Վեսելին Տոպալովը եւ աշխարհի գործող չեմպիոն, հնդիկ Վիշվանաթան Անանդը:
Իսկ ուժեղագույն տասնյակում առաջատարների եռյակին ըստ հերթականության հաջորդում են:
4. Մագնուս Կարլսեն (Նորվեգիա)
5. Վլադիմիր Կրամնիկ (Ռուսաստան)
6. Պետեր Լեկո (Հունգարիա)
7. Թեյմուր Ռաջաբով (Ադրբեջան)
8. Վասիլի Իվանչուկ (Ուկրաինա)
9. Բորիս Գելֆանդ (Իսրայել)
10. Ալեքսանդր Մորոզեւիչ (Ռուսաստան):