Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՄԱՐԻԱՄԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ

Սեպտեմբեր 02,2009 00:00

Այսօր Նկարիչների միությունում կբացվի եւ մինչեւ սեպտեմբերի 12-ը կշարունակվի արվեստագետ Մարիամ Հակոբյանի անհատական ցուցահանդեսը: Այն կներառի հեղինակի շուրջ 140 աշխատանք՝ քանդակ, գեղանկար, գրաֆիկա, տեղեկացնում է tert.am-ը: Մ. Հակոբյանն ավելի հայտնի է որպես քանդակագործ, նրա ստեղծած մոնումենտալ քանդակներն այսօր տեղադրված են ոչ միայն Հայաստանի տարբեր վայրերում, այլեւ Ռուսաստանում, Գերմանիայում, Լիտվայում, անգամ՝ Չինաստանում: Նա զբաղվում է նաեւ դասախոսություններով, հիմնել եւ ղեկավարում է «Նորեոն» ստեղծագործական կենտրոնը, Նկարիչների միության անդամ է 1979-ից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել