Լրահոս
Օրվա լրահոսը

«ՂԱԶԱԽ» ԴԵՊԱՐԴՅԵՆ

Սեպտեմբեր 02,2009 00:00

Աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն ժամանել է Ղազախստան՝ նկարահանվելու «Ուշացած սեր» ֆիլմում: Այստեղ նա մարմնավորելու է գլխավոր հերոսին՝ ղազախստանցի գերմանացու: Մաշատ աուլում երկուշաբթի օրվանից արդեն սկսվել են նկարահանման աշխատանքները, եւ, ըստ ռուսական ԶԼՄ-ների, դերասանն էլ ընտելացել է ղազախական իրականությանը: «Ուշացած սերը» «Ղազախֆիլմի» եւ «Տանարիս» անկախ կինոստուդիայի համատեղ ձեռնարկն է: Ֆիլմի ռեժիսորներն են Ակտան Արին Կուբատը եւ Սաբիտ Կուրմանբեկովը:

Տեսնես Հայաստանում նկարահանվող ֆիլմերո՞ւմ երբ են նման աշխարհահռչակ դերասաններ հրավիրվելու:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել