Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՈՒԺԿՈՎԸ ԿԱՆԽԱՏԵՍԵԼ Է

Սեպտեմբեր 02,2009 00:00

Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուժկովը, որը երեկ դասախոսություն է կարդացել Միջազգային համալսարանի ուսանողների համար, կոչ է արել հրաժարվել դոլարից, որովհետեւ «միեւնույն է, այն շուտով փլվելու է»: «Ռուսաստանին անհրաժեշտ է դադարել սեւեռվել դոլարի վրա, քանի որ այդ արտարժույթին խիստ արժեզրկում է սպասվում»,- «Ինտերֆաքսի» մատուցմամբ, հայտարարել է քաղաքապետը՝ հավելելով, որ ինքը բացասական եզրահանգումներ ունի Ամերիկայի՝ ճգնաժամից դուրս գալու հնարավորությունների առնչությամբ: «Կգա պահը, երբ Ամերիկան կասի՝ հարգելի, հարազատ չինացիներ, արաբներ եւ ռուսներ, մենք ստիպված ենք արժեզրկել դոլարը»,-ենթադրել է Լուժկովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել