Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԹՈՂՆՎՈՒՄ ԵՆ ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐԻՆ

Սեպտեմբեր 02,2009 00:00

\"\"Երեկ լեհական Սոպոտ քաղաքում Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը իր լեհ գործընկերոջ՝ Դոնալդ Տուսկի հետ բանակցություններից հետո կոչ է արել զարգացնել հարաբերությունները երկու երկրների միջեւ, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի վիճելի հարցեր պարունակող պատմական էջերը թողնել պատմաբանների քննարկմանը: Այն, որ ներկայումս երկու երկրների հարաբերությունները վերելք են ապրում, ԼՁԸՀ-ՁԸհհ-ի փոխանցմամբ, ընդունել են երկու վարչապետներն էլ եւ պայմանավորվել ակտիվացնել համագործակցությունը մի շարք ոլորտներում:

Հիշեցնենք, որ երեկ Լեհաստանում տեղի էին ունենում միջոցառումներ՝ նվիրված Երկրորդ համաշխարհային պատերազմի մեկնարկի 70-ամյակին, իսկ, այսպես կոչված, «վիճելի» հարցը վերաբերում էր 1940-ին, Խատինում Կրեմլի հրահանգով իրականացված 22 հազար լեհ քաղաքացիների գնդակահարությանը, որը լեհերը որակել են որպես ցեղասպանություն:

Հիշեցնենք, որ Թուրքիայի պնդմամբ էլ պատմաբանների քննարկմանն է թողնվում Հայոց ցեղասպանության փաստը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել