Լրահոս
Օրվա լրահոսը

Վրացիք էլ կոշիկ ունեն

Սեպտեմբեր 02,2009 00:00

\"\"Անցած կիրակի օրը, օգոստոսի 30-ին, անհայտ անձը կոշիկով հարվածել է Աբխազիային սահմանամերձ Գանմուխուրի գյուղ այցելած Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի գլխին: News.ru-ն, վկայակոչելով վրացական «Ալիա» թերթը, փոխանցում է, որ միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ Վրաստանի նախագահը հեռուստաընկերություններին հարցազրույց էր տալիս: Հարվածողը, որը, ըստ թերթի, գտնվել է ոչ սթափ վիճակում, փորձել է փախչել, բայց Սահակաշվիլիի անվտանգության աշխատակիցները նրան բռնել են: Նույն աղբյուրի փոխանցմամբ, սակայն, Վրաստանի նախագահի հարցազրույցը հեռուստաընկերությունները հեռարձակել են հիշյալ դրվագը մոնտաժելուց հետո: Հիշեցնենք, որ քաղաքական բողոքի արտահայտման այս ձեւն առաջին անգամ «կիրառվել» է ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի նկատմամբ՝ Իրաքում, անցյալ տարի, երբ տեղի լրագրողներից մեկը՝ Մունտադար ազ-Զայդին իր կոշիկը նետել էր նախկին նախագահի վրա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել