Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նվաճված է եւս մի երկնաքեր

Սեպտեմբեր 02,2009 00:00

Ֆրանսիացի Ալեն Ռոբերը, որ ստացել է «սարդ-մարդ» անունը, երեքշաբթի օրը «նվաճել» է Մալայզիայի մայրաքաղաք Կուալա-Լումպուրի «Պետրոնաս» երկնաքերի բարձունքը: Ինչպես փոխանցում է ֆրանսիական «Էֆ Է» գործակալությունը, Ռոբերը դա արել է արեւածագից առաջ, որպեսզի երկնաքերի անվտանգության ծառայության աշխատակիցներն իրեն չնկատեն: Արդյունքում նա կարողացել է առանց հատուկ հարմարանքների՝ 1 ժամ 45 րոպեում բարձրանալ 452 մետրանոց շենքի կտուրը, եւ արդյունքում, այնուամենայնիվ, ձերբակալվել է ոստիկանության կողմից: 47-ամյա ֆրանսիացին, ընդհանուր առմամբ, հաղթահարել է աշխարհի ավելի քան 80 բարձրահարկ շենք: Աղբյուրի մատուցմամբ, Ռոբերը առաջին անգամ բարձրահարկ շենք է «նվաճել» 11 տարեկան հասակում, երբ ստիպված է եղել բարձրանալ 8-րդ հարկում գտնվող իր տունը, որի բանալին մոռացած է եղել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել