Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արտակարգ խորհրդակցություն Բաքվում

Սեպտեմբեր 02,2009 00:00

\"\"Երեկ Բաքվում, Ադրբեջանի նախագահի աշխատակազմում տեղի է ունեցել արտակարգ խորհրդակցություն՝ երկրի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցությամբ: Ինչպես փոխանցում է REGNUM գործակալությունը՝ վկայակոչելով աշխատակազմի իր աղբյուրներին, խորհրդակցությանը մասնակցել են նաեւ նախագահի աշխատակազմի ղեկավար անդամները, ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը եւ երկրի Ազգային անվտանգության նախարարը: Խորհրդակցության օրակարգում եղել են հայ-թուրքական հարաբերություններին առնչվող, այդ թվում՝ հայ-թուրքական պայմանավորվածությունների՝ դիվանագիտական հարաբերությունների կարգավորման եւ հայ-թուրքական պետական սահմանների բացման համատեքստում Ադրբեջանի արտաքին եւ տեղեկատվական հետագա քաղաքականության հարցեր: Աղբյուրի տեղեկություններով, Ադրբեջանի նախագահը այդ երկրի ԱԳՆ-ին հանձնարարել է ակտիվացնել շփումները Թուրքիայի գործընկերների հետ, ինչպես նաեւ թուրքական ԶԼՄ-ներում ապահովել ավելի ընդարձակ տեղեկատվություն՝ այդ հարցում ադրբեջանական կողմի դիրքորոշման վերաբերյալ:

Միաժամանակ Ադրբեջանի ԱԱՆ-ին հանձնարարվել է կարգավորել անմիջական երկխոսությունը Թուրքիայում ադրբեջանական լոբբիստական ազդեցիկ ներկայացուցիչների հետ, ուսումնասիրել թուրքական գավառներում էթնիկ ադրբեջանցիների ակտիվացման հնարավորությունը: Աղբյուրը չի բացառել, որ մոտ ժամանակներս հնարավոր է, որ վերսկսվեն Թուրքիայի մի շարք տարածաշրջաններում հայ-թուրքական սահմանի բացման դեմ բողոքի ակցիաները:

Իլհամ Ալիեւը, ըստ աղբյուրի, նախատեսում է նաեւ մեծամասշտաբ հարկային ստուգումներ անցկացնել Ադրբեջանում թուրքական կապիտալով աշխատող տնտեսվարող սուբյեկտներում, իսկ Անկարայի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների խորացման դեպքում՝ նաեւ տրանսպորտային եւ էներգետիկ բիզնեսով զբաղվող խոշոր հոլդինգներում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել