Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դիլիջանում ոչ բոլորի համար էր տոն

Սեպտեմբեր 02,2009 00:00

Այս նամակի հեղինակը Դիլիջան քաղաքի բնակիչ է եւ պատրաստ է իր նամակում բերված տեղեկությունները ապացուցող տեսաերիզ տրամադրել:

«Հարգարժան «Առավոտ» օրաթերթ:

Երեկ՝ սեպտեմբերի 1-ին, Դիլիջանի Թախտա կոչվող թաղամասի 6-7 տարեկան երեխաների մի մասը դպրոց չի մտել: Երեխաներն ու ծնողները հասել են քաղաքի թիվ 1 դպրոցի բակ եւ տեղում տեղեկացել, որ այն այլեւս ավագ դպրոց է, այնպես որ, փոքրիկները պետք է դառնան վերոհիշյալ թաղամասից 7 եւ 5 կմ հեռավորության վրա գտնվող թիվ 2 կամ թիվ 4 դպրոցների աշակերտներ: Պետական այրերը խոստացել էին տրամադրել դպրոցական ավտոբուս, որը սեպտեմբերի 1-ին չկար: Իսկ եթե լինի էլ, ծնողների մտահոգությունը չի վերանա, քանի որ ձմռան ամիսներին Թախտայի ճանապարհները գրեթե միշտ սառցակալած վիճակում են:

Սեպտեմբերի 1-ին անակնկալի եկած ծնողները փորձել են քաղաքի եւ մարզի ղեկավարներից որոշակի պարզաբանումներ ստանալ, սակայն նրանք անսալով ՀՀ վարչապետի հորդորին, զբաղված են եղել քաղաքի թիվ 2 դպրոցում Գիտելիքի օրը նշելու գործով եւ անգամ քաղաքապետարանում հավաքված բողոքավորների մասին լսելուց հետո էլ չեն փորձել հանդիպել նրանց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել