ՀՀ տարածքային կառավարման նախարարության կոլեգիան որոշել է նոյեմբերի 1-10-ը հայտարարել տեղական իշխանությունների տասնօրյակ եւ այդ ընթացքում իրականացնել «Լավագույն համայնք» մրցանակաբաշխությունը եւ այլ միջոցառումներ: Համայնքները գնահատվում են նաեւ սեփական եկամուտների՝ հողի հարկի, գույքահարկի հավաքման մակարդակով, գրագետ, օրենսդրությանը համապատասխան աշխատելու կարողությամբ: Նախարարությունը ուսումնասիրել է տեղական ինքնակառավարման մարմինների նկատմամբ մարզպետների իրավական հսկողության արդյունքները եւ արձանագրել, որ իրավական հսկողության պրակտիկան ձեւական բնույթ է կրում: Մինչդեռ դա լինելու է մարզպետների աշխատանքի գնահատման հիմնական չափորոշիչներից մեկը: Մարզպետների իրավական հսկողության ձեւի ու բովանդակության մասին առավել մանրամասն՝ վաղվա «Առավոտում»: