Այս տարվա սեպտեմբերին անձրեւները շարունակվելու են: Անցած տարիների համեմատությամբ, այս ամիսն ավելի ցուրտ է լինելու: Ըստ Panorama.am-ի, այս մասին հայտնել է Հայպետհիդրոմետի օպերատիվ կանխատեսումների բաժնի պետ Զարուհի Պետրոսյանը: Նրա խոսքերով, տեղումների քանակը լինելու է նորմային մոտ եւ բարձր: Օդի ջերմաստիճանն էլ սպասվում է, որ կլինի նորմայի սահմաններում՝ բացասական շեղումով: Զ. Պետրոսյանը նշել է, որ սեպտեմբերին մայրաքաղաքում միջին ջերմաստիճանը ընդհանրապես լինում է 20 աստիճան, իսկ այս տարվա սեպտեմբերին միջին ջերմաստիճանը լինելու է 19.5 աստիճան: Նշենք, որ անցած տարի սեպտեմբերին օդի ջերմաստիճանը եղել է նորմայի սահմաններում, առանձին վայրերում էլ 1 աստիճանով բարձր էր: Ինչ վերաբերում է տեղումներին, ապա անցած տարվա աշունը խիստ չոր էր՝ տեղումներ քիչ են եղել: