Լրահոս
Օրվա լրահոսը

Արձագանք՝ երկու մարզից

Սեպտեմբեր 02,2009 00:00

\"\"\"\"
Սուրիկ Խաչատրյանը:            Արմեն Ղուլարյանը:

«Առավոտի» օգոստոսի 28-ի համարում անդրադարձել էինք ՀՀ մարզպետարանների բյուջեներին, մասնավորաբար՝ «Այլ նպաստներ բյուջեից» տողով ստացված գումարների ծախսումներին եւ արձանագրել, որ մեր հարցմանը «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված ժամկետներում պատասխանեց մեկ, ժամկետների խախտմամբ՝ էլի մեկ մարզպետարան, արդյունքում՝ 10 մարզպետարանից 9-ը խախտեց «Տեղեկատվության ազատության մասին» օրենքը: Հրապարակումից հետո խմբագրության հետ կապվել են հարցմանը չպատասխանած Տավուշի եւ Սյունիքի մարզպետարանների տեղեկատվության բաժինները: Ե՛վ Տավուշի մարզպետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Անի Մելիքսեթյանը, ե՛ւ Սյունիքի մարզպետարանի նույն բաժի պետ Արտյոմ Սարգսյանը պնդում են, որ էլեկտրոնային փոստով ուղարկած մեր հարցումը չեն ստացել զուտ տեխնիկական պատճառներով ու հարցման պատասխանից խուսափելու կամ ինչ-որ տվյալներ թաքցնելու մտադրություն չեն ունեցել: Տեխնիկական այդ պատճառը կամ թերությունը որեւէ կերպ մեր խմբագրությանը չի առնչվում եւ խմբագրության մեղքով կամ բացթողման արդյունքում չէ, որ առաջացել է խնդիրը: Ավելին, նշված տեխնիկական թերությունը դեռ առկա է Սյունիքի մարզպետարանի կայքում:

Արդեն պատասխանելով մեր հարցմանը, Տավուշի եւ Սյունիքի մարզպետարանները տեղեկացնում են, որ ՀՀ պետական բյուջեից ստացած «Այլ նպաստներ բյուջեից» գումարները (ամեն մարզ ստանում է 20 միլիոն դրամ-Ա. Զ.), որպես դրամական օգնություն տրամադրվել են սոցիալապես անապահով մարդկանց:

Հիշեցնենք, որ Արագածոտնի եւ Արմավիրի մարզպետարաններից էլ նույն պատասխանն էինք ստացել. «Այլ նպաստներ բյուջեից» տողով ստացված գումարները ուղղվել են ապահովներին դրամական օգնություն տալուն: Իսկ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնյաները պնդում էին, թե այդ գումարները մարզպետարաններին են տրվում առավել արդյունավետ աշխատելու լրացուցիչ միջոցներ ունենալու համար:

Հ. Գ. Այսպիսով՝ Հայաստանի 10 մարզերից վեցը՝ Արարատ, Կոտայք, Վայոց ձոր, Գեղարքունիք, Շիրակ, Լոռի, գաղտնի են պահում «Այլ նպաստներ բյուջեից» տողով ստացած գումարների ճակատագիրը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել