Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԶԱՏԱՐԻ ՎԹԱՐԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԻ ՏՈՒԺԻ

Սեպտեմբեր 02,2009 00:00

\"\"Երեկ Ինգուշեթիայի հյուսիսում, Մոզդոկ-Թբիլիսի մայրուղային գազամուղում տեղի ունեցած վթարը չի ազդել Վրաստանի տարածքով Հայաստան մատակարարվող ռուսաստանյան գազի տարանցման վրա: Հղում անելով «Ռիա Նովոստիին», «Արմենպրեսը» տեղեկացնում է, որ այդ մասին հավաստիացրել է Վրաստանի նավթի եւ գազի կորպորացիայի մամուլի ծառայության ներկայացուցիչը:

«Ճեղքվածքը տեղի է ունեցել 700 միլիմետրանոց գազամուղում: Դրա հետեւանքով հրդեհ է բռնկվել: Ներկայումս Վրաստանը գազ չի ստանում Ռուսաստանից, իսկ Հայաստան գազի տարանցումն իրականացվում է 1200 միլիմետրանոց գազամուղով: Համապատասխանաբար, Հայաստան գազի տարանցման հետ կապված խնդիր չկա»,- ասել է գործակալության զրուցակիցը:

Ներկայումս գազամուղում բռնկված հրդեհը մարվել է, եւ գազագործները ձեռնամուխ են եղել վթարային-վերականգնողական աշխատանքներին:

Ըստ նախնական տվյալների՝ գազամուղի ճեղքվածքը տեղի է ունեցել տեխնիկական պատճառներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել