ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Միքայել Մինասյանը՝ Սերժ Սարգսյանի փեսա Միշիկը, հրաժարական դիմում է գրել. «Ա1+»-ն այս մասին տեղեկացավ նախագահի աշխատակազմին մոտ կանգնած աղբյուրներից: Նույն աղբյուրի վստահեցմամբ, այս հրաժարականը պայմանավորված է թեժ աշնանը սպասվող քաղաքական զարգացումներում եւ վերադասավորումներում ավելի ակտիվ դերակատարություն ունենալու նրա ձգտմամբ: «Ա1+»-ը հիշեցնում է, որ Միքայել Մինասյանը այսօր էլ շարունակում է մնալ Միացյալ ազատական ազգային կուսակցության ոչ ֆորմալ ղեկավարը: