Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՇՎԻ ԵՆ ԱՌԵԼ

Սեպտեմբեր 02,2009 00:00

Ըստ «Day.az»-ի, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էլխան Պոլուխովը հայտարարել է, որ հայ-թուրքական սահմանի բացման հարցում Ադրբեջանի դիրքորոշումը հիմնված է Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյաների բազմաթիվ հայտարարությունների վրա: «Հաշվի առնելով այն, որ այս հարցն ուղղակիորեն առնչվում է Ադրբեջանի ազգային շահերի հետ՝ հայ-թուրքական սահմանի բացումն առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման հակասում է Ադրբեջանի ազգային շահերին»,- ասել է Պոլուխովը: Իսկ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, մեկնաբանելով Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ երկկողմ հարաբերությունների զարգացման արձանագրությունը, հայտարարել է, որ այս փուլում Թուրքիան չի նախատեսում սահմանի բացում: «Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման յուրաքանչյուր փուլում Թուրքիան հաշվի է առել Ադրբեջանի շահը»,- հայտարարել է Թուրքիայի արտգործնախարարը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել