Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԸ ԲՆԱՋՆՋՎՈՒՄ ԵՆ

Սեպտեմբեր 01,2009 00:00

«Հայաստանում հանդիպող 17 հազար 500 կենդանատեսակներից 300-ին սպառնում է բնաջնջում, ուժեղանում է նաեւ մեր երկրում կենսաբազմազանությանը սպառնացող վտանգը, ինչը պայմանավորված է չվերահսկվող ապօրինի որսով եւ արդյունաբերական թափոնների աղտոտման հետեւանք է»,- երեկ «Հայաստանի պահպանվող տարածքների համակարգի զարգացում» նախագծի մեկնարկի ժամանակ ասաց ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցչի տեղակալ Դիրկ Բովերգը: Այդ առթիվ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը եւ Դ. Բովերգը նախարարությունում ստորագրեցին փաստաթուղթ, ըստ որի՝ ծրագրի շրջանակում կստեղծվի 3 պահպանվող տարածք. Վայոց ձորի մարզում՝ Գնիշիկում, Խուստուփ լեռան տարածքում եւ Զանգեզուրում: Գլոբալ էկոլոգիական Հիմնադրամը նախագծի համար հատկացրել է $950 հազար:

Նախարարի համոզմամբ, ծրագիրը բավականին կարեւոր ու գործնական նշանակություն ունի եւ նպատակն է պահպանել գլոբալ նշանակություն ունեցող Հայաստանի կենսաբազմազանությունը: Ըստ Ա. Հարությունյանի, այդ տարածքներում էկոլոգիական մաքուր արտադրանք ստանալու համար առաջիկայում փոքրիկ վերամշակման ձեռնարկություններ եւ տուրիստական կենտրոններ կհիմնեն: Դիրկ Բովերգի խոսքերով, աշխարհում՝ ցամաքում գտնվող կենդանական եւ բուսական տեսակների թիվը 25 տոկոսով նվազել է:

Պարոն Բովերգի ներկայացմամբ, բուսատեսակների ու կենդանատեսակների ոչնչացման գործում իրենց դերն ունեն նաեւ կլիմայական փոփոխությունները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել