Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՎԵԼ Է ՄԵԿ ՀՈԳԻ

Սեպտեմբեր 01,2009 00:00

Օրերս «Առավոտում» տպագրված «Նույն գերեզմանում երկու հոգո՞ւ են թաղել» հոդվածի առնչությամբ Երեւանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկման պետական» ՓԲԸ-ից «Առավոտին» պարզաբանեցին, որ իրենք նշված փաստի կապակցությամբ ընկերության աշխատակիցների եւ հանգուցյալ Վարյա Շահիրյանի որդու մասնակցությամբ գերեզմանատեղում կատարել են ուսումնասիրություններ, որի ընթացքում պարզվել է, որ Նարին Առաքելյանի հուշաքարը Շահիրյանների գերեզմանատեղում հայտնվել է պատահաբար. հարեւան գերեզմանատեղում բարեկարգման աշխատանքներ կատարելու ժամանակ հուշաքարը ժամանակավորապես հանվել եւ դրվել է Շարհիրյանների գերեզմանատեղում: Առաքելյանների գերեզմանում աշխատող բանվորն էլ մոռացել է հուշաքարը վերադարձնել նախկին տեղը: Այսինքն՝ այդ գերեզմանատեղում 1992-ին մահացած Նարին Առաքելյանը չի հուղարկավորվել: Շարհիրյանների գերեզմանատեղում հուղարկավորվել է միայն Վարյա Շահիրյանը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ին տպագրված այդ հոդվածում նշել էինք, որ Վարյա Շահիրյանի որդին այցելել է մոր գերեզմանին եւ տեսել, որ այնտեղ այլ մարդու՝ Նարին Առաքելյանի հուշաքարն է դրված:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել