Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՇՆՈՐՀԻՎ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՄԱԼՐՎԵԼ Է

Սեպտեմբեր 01,2009 00:00

Պետեկամուտների կոմիտեն ընթացիկ տարվա 7 ամիսներին ՀԴՄ-ների շահագործման կանոնների պահպանման հետ կապված անցկացրել է 5 հազար 811 ստուգում, որի արդյունքում արձանագրվել է բյուջե՝ լրացուցիչ վճարման ենթակա 477,3 մլն դրամ: Առանց պայմանագրի կնքման աշխատող պահելու դեպքերի հայտնաբերման ուղղությամբ իրականացվել է 1421 ստուգում, արձանագրվել է՝ 117,8 մլն դրամի խախտում: «Արմենպրեսի» տեղեկացմամբ, նշված ժամանակահատվածում հարկային մարմինների կողմից ընդունվել է 13 հազար 57 վարչական տուգանք նշանակելու մասին որոշում, որոնց արդյունքում նշանակված տուգանքների չափը կազմել է 243,2 մլն դրամ: Առավել հաճախ հանդիպող վարչական իրավախախտումներն են հաշվապահական հաշվառումը խախտումով վարելը, երբ դա կարող է առաջացնել հարկի կամ պարտադիր սոցիալական վճարի նվազեցում, ինչպես նաեւ հայտարարագրերն ու հաշվարկները սահմանված ժամկետում չներկայացնելը: Աղբյուրի փոխանցմամբ, հարկային հանցագործությունների փաստերով ընթացիկ տարվա 7 ամիսներին հարուցվել է 108 քրեական գործ՝ ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, հարկերից, տուրքերից կամ պարտադիր այլ վճարումներից չարամտորեն խուսափելու, կեղծ գինի, օղի կամ ալկոհոլային այլ խմիչք պատրաստելու եւ իրացնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել