Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԲ-ն վատթարացրել է կանխատեսումները

Սեպտեմբեր 01,2009 00:00

\"\"Համաշխարհային բանկը վերանայել է նախորդ ամիս Հայաստանի տնտեսության վերաբերյալ կատարած կանխատեսումները: Եթե ՀԲ-ի մասնագետները հուլիսին կանխատեսում էին, որ Հայաստանի ՀՆԱ-ն անկում կապրի 9 %-ով, ապա երեկ, ՀԲ երեւանյան գրասենյակի տնօրեն Արիստոմենե Վարուդակիսը լրագրողներին այլ տվյալներ ներկայացրեց: Ըստ այդմ, մեր տնտեսության անկումը 2009-ին կկազմի 12-14%, իսկ ինֆլյացիան կլինի 6%-ից ոչ ավելի: Ա. Վարուդակիսը նշել է նաեւ, որ մի շարք ոլորտներում, մասնավորապես՝ շինարարության, հանքարդյունաբերության եւ այլ բնագավառներում, նկատվող աճը թույլ է տալիս կանխատեսելու, որ տնտեսական անկման «պիկը» Հայաստանում անցել է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել