Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Ի ՊԱՏԱՍԽԱՆԸ ՆԻԿՈՅԱՆԻՆ

Սեպտեմբեր 01,2009 00:00

Ինչպես եւ խոստացել էին «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամները իրենց՝ օգոստոսի 28-ի լիագումար նիստում, նրանք՝ ի դեմս հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանի, Հայ ազգային կոնգրեսին նամակ էին ուղարկել՝ խնդրելով «ներկայացուցիչ նշանակել՝ Փաստահավաք խմբի երկու անդամների կողմից կազմված վերջին զեկույցի քննարկմանը մասնակցեու համար»: Օգոստոսի 29-ին ՀԱԿ-ը ստացել է այդ նամակն ու երեկ հրապարակայնորեն է արձագանքել այդ հրավերին՝ հայտարարելով, որ Կոնգրեսը հարցի առթիվ՝ մարտիմեկյան դեպքերին ՀՀ մի քանի պետական պաշտոնյաների եւ օլիգարխների սափրագլուխների մասնակցությանն առնչվող իր հայթայթած բոլոր տեղեկությունները ներկայացրել է «պատկան մարմնին՝ Փաստահավաք խմբին՝ այդ տեղեկությունների ստուգությունը ճշտելու ակնկալիքով»:

«Մենք ի սկզբանե չենք ճանաչել խորհրդարանական հանձնաժողովի իրավասությունը, բացի այդ՝ լրացուցիչ տեղեկություններ չունենալով, Կոնգրեսն անհարկի է համարում իր ներկայացուցչի ներկայությունը խորհրդարանական հանձնաժողովի աշխատանքներին: Այդ տեղեկությունների հավաստիությունը ճշտելը հանձնաժողովի պարտականությունն է»,- ասված է Կոնգրեսի պատասխանում: ՀԱԿ-ը միաժամանակ կարծիք է հայտնել, թե «մարտի 1-ի իրադարձությունների անկողմնակալ գնահատման միակ ձեւը Փաստահավաք խմբի վերականգնումն է՝ միջազգային փորձագետների ընդգրկմամբ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել