Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՐԲԵՐ ԺԱՄԱՅԻՆ ԳՈՏԻՆԵՐՈՒՄ

Սեպտեմբեր 01,2009 00:00

«Ժառանգության» քարտուղար Լարիսա Ալավերդյանը երեկ ասուլիսում նշեց, թե ընդդիմությունը պատրաստ չէ միասնության: Եվ մասնավորապես արձագանքելով ՀՅԴ խմբակցության քարտուղար Արտյուշ Շահբազյանի պնդմանը, թե դեռ վաղ է անդրադառնալ «Ժառանգության» առաջարկին, որ ընդդիմադիր ուժերը սկսեն այն հարցերի քննարկումը, որոնց շուրջ հնարավոր է համաձայնության գալ՝ «Ժառանգությունը» մի քիչ շատ է շտապում այդ հարցում»՝ Լարիսա Ալավերդյանն ասաց. «Ստացվում է, որ մեր ժամացույցները նույն ժամի վրա չէ, որ դրված են: Ես չեմ կարծում, որ «Ժառանգությունը» շտապում է, ես չեմ կարծում, որ ՀՅԴ-ն հետ է մնում: Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ անգամ ժամային տարբեր գոտիներում ենք գտնվում ժամանակի առումով։ Մենք գտնում ենք, որ ճիշտ ժամանակն է հիմա, մեկ ուրիշ ուժ գտնում է, որ դեռ ինքը պետք է գտնի, մյուս ուժը գտնում է, որ ինքն արդեն սկսել է։ Դժվար է խնդիրը: Դժվար է, բայց ողբերգական չէ»: Նաեւ ընդգծեց, թե «Ժառանգությունը» տեսնում է «միասնական գործողություններ, բայց ոչ միասնական մարմին. չի կարելի հասարակությանը կանգնեցնել մի ոտքի վրա: Կենտրոնացումը եւ միավորումը դեռ չեն խոսում ամուր ընդդիմության մասին»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել