Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵՆՔ ԷԴ ԽԱՂԸ ՉԵՆՔ ԽԱՂՈՒՄ

Սեպտեմբեր 01,2009 00:00

«Ֆուտբոլային դիվանագիտության» վերաբերյալ երեկ յուրօրինակ մեկնաբանություն արեց «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը. «Ցավոք, մենք մեկ անգամ ենք լավ ֆուտբոլ խաղացել՝ 70-ական թվականներին։ Եվ եթե «ֆորմայից» դուրս ես եկել՝ չարժե այդ խաղը խաղալ»: Նաեւ հավելեց. «Չի՛ կարելի խաղալ փորձառու հակառակորդի հետ սպրինտով՝ այստեղից վազենք այնտեղ, հետո կտեսնենք՝ ինչ կլինի»: Ըստ նրա՝ «Թուրքիան չի խաղում պինգ-պոնգ՝ այս պահին, այս պահի համար։ Նրա ծրագրերը մշակված են մի քանի վարկածների համար»: Լարիսա Ալավերդյանը նաեւ լրագրողներին առաջարկեց չօգտագործել «սահմանների բացում» բնորոշումը. «Ի՞նչ է, միանում ենք Թուրքիայի հե՞տ: Նման միության ծրագիր՝ Հայաստան-Թուրքիա, չգիտեմ, անգամ Թուրքիայի կողմից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել