Այսօր՝ Գիտելիքի օրը, պետական կառույցների կողմից կազմակերպվող միջոցառումներին զուգահեռ տեղի են ունենալու նաեւ ակցիաներ, որոնց նպատակն է ՀՀ կառավարության ուշադրությունը հրավիրել հատուկ դպրոցներում առկա հիմնախնդիրների վրա: Այդ նպատակով այսօր ԱԺ պատգամավորներ Զարուհի Փոստանջյանն ու Անահիտ Բախշյանը մի խումբ երիտասարդների հետ կայցելեն Նուբարաշենի թիվ 11 հատուկ գիշերօթիկ դպրոց՝ այնտեղ սովորող աշակերտներին, նրանց առօրյային, ուսումնական ծրագրին, նիստուկացին, երեխաների հոգեվիճակին ծանոթանալու համար: Նրանք դպրոցի սաներին կփոխանցեն նաեւ երիտասարդների կողմից հավաքված գրենական պիտույքներ եւ խաղալիքներ: Իսկ ժ. 14:00-15:00-ը ՀՀ կրթության եւ գիտության նախարարության շենքի դիմաց տեղի կունենա բողոքի ակցիա: