Հանգստյան օրերին կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 20-րդ տուրի հանդիպումները:
Հանրապետության բազմակի չեմպիոն Երեւանի «Փյունիկը» չորս անպատասխան գնդակ անցկացրեց «Շիրակի» դարպասը եւ ավելի ամրապնդվեց առաջատարի դիրքերում: «Ուլիսը» անչափ կարեւոր հաղթանակ՝ 1:0, տոնեց բազմափորձ «Բանանցի» նկատմամբ եւ մրցաշարային աղյուսակում նրա հետ միավորների տարբերությունը հասցրեց յոթի: «Արարատը» կրեց հերթական պարտությունը, այս անգամ «Գանձասարից»՝ 1:2, իսկ «Կիլիկիան» համառ ու սկզբունքային պայքարում երեք միավոր կորզեց «Միկայից»՝ 3:2:
Այս տուրից հետո մրցաշարային աղյուսակն այսպիսի տեսք ստացավ:
1. Փյունիկ 20 14 5 1 39-8 47
2. Միկա 20 13 2 5 44-23 41
3. Ուլիս 20 12 3 5 31-14 39
4. Բանանց 20 10 2 8 27-20 32
5. Գանձասար 20 9 2 9 17-27 29
6. Շիրակ 20 3 7 10 16-41 16
7. Կիլիկիա 20 4 3 13 17-32 15
8. Արարատ 20 1 4 15 9-35 7