Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հանդուրժենք միմյանց

Սեպտեմբեր 01,2009 00:00

\"\"Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն աջակցում է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ շփումների զարգացմանը առանձին նախագծերի իրացման միջոցով: Ինչպես տեղեկացնում է ԱրմԻնֆո գործակալությունը՝ երեկ Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը կայացել է միջոցառում՝ նվիրված «Սովորել հանդուրժողականություն՝ ուսումնասիրելով անգլերեն» նախագծի շրջանակում Թուրքիայում կազմակերպված միջազգային ճամբարի 15 հայ մասնակիցների վերադարձին: Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչի ասելով, ծրագրի նպատակը հայ եւ թուրք պատանիների միջեւ փոխըմբռնման բարելավումն է: «Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորումը կարեւոր է ինչպես մեծահասակների, այնպես էլ աճող սերնդի համար: Դա նրանց համար լայն հնարավորություններ կբացի տնտեսության եւ քաղաքականության ոլորտում»,- նշել է դեսպանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել