Լրահոս
Օրվա լրահոսը

1-ին դասարանցիների թիվն ավելացել է

Սեպտեմբեր 01,2009 00:00

Այս տարի սեպտեմբերի մեկին Սյունիքի մարզում դպրոցական զանգը առաջին անգամ կհնչի ավելի քան 1700 աշակերտի համար: Նախնական տվյալներով, մարզում կլինի 115 առաջին դասարան՝ 1752 աշակերտով:

Նոր ուսումնական տարում, նախորդ տարվա համեմատությամբ, 264-ով ավելացել է առաջին դասարանցիների, 10-ով՝ առաջին դասարանների թիվը: 2008-09 ուսումնական տարում մարզի կրթօջախների 105 առաջին դասարաններում սովորում էր 1456 դպրոցական: 2009-10 ուսումնական տարում Մեղրիում առաջին անգամ դպրոց է հաճախելու 164, Կապանում՝ 575, Գորիսում՝ 596, Սիսիանում՝ 414 երեխա:

Սյունիքի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության տեղեկատվության համաձայն, ընդհանուր առմամբ, մարզի կրթօջախներում աշակերտների թվի նվազում է նկատվում: Միակ աճը արձանագրվել է առաջին դասարանցիների շրջանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել