Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մեկնել են աշխարհի թիմային ու եվրոպայի առաջնություններ

Սեպտեմբեր 01,2009 00:00

Սեպտեմբերի 1-12-ը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվելու է շախմատի աշխարհի կանանց թիմային առաջնությունը:

Հայաստանի շախմատային դրոշի պատիվը պաշտպանելու են Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը, Լիլիթ Գալոյանը եւ Սիրանուշ Անդրիասյանը: Մեր թիմի գլխավոր մրցակիցների թվում «Armchess»-ը նշում է Ռուսաստանին, Չինաստանին, Ուկրաինային, Վրաստանին, Հնդկաստանին, Լեհաստանին եւ Վիետնամին:

Իսկ Հայաստանի 10-18 տարեկան տղաներն ու աղջիկները Իտալիայի Ֆերմո քաղաքում խաղում են Եվրոպայի պատանիների 19-րդ առաջնությունում: Ըստ առաջնության պաշտոնական կայքի, մեր շախմատիստները հանդես են գալու երկու սեռերի բոլոր տարիքային խմբերի մրցաշարերում: Նրանք են:

10 տարեկաններ:

Տղաներ. Արման Պետրոսյան, Սուրեն Գեսյան, Միքայել Մկրտչյան:

Աղջիկներ. Միլենա Խորոտյան, Սոնա Ասատրյան:

12 տարեկաններ:

Տղաներ. Տիգրան Հարությունյան, Մանվել Պետրոսյան, Մարատ Մեժլումյան, Արսեն Աղաջանյան:

Աղջիկներ. Քրիստինա Մաթեւոսյան, Սիրանուշ Ղուկասյան:

14 տարեկաններ:

Տղաներ. Կարեն Գրիգորյան, Արամ Պլուզյան, Զոհրակ Ապրեսյան:

Աղջիկներ. Սուսաննա Գաբոյան, Արփի Ազիզբեկյան:

16 տարեկաններ:

Տղաներ. Վահե Բաղդասարյան, Ռոբերտ Աղասարյան:

Աղջիկներ. Աստղիկ Մեսելջյան:

18 տարեկաններ:

Տղաներ. Սամվել Տեր-Սահակյան, Հայկ Վարդանյան, Դավիթ Գեւորգյան:

Աղջիկներ. Շուշաննա Սարգսյան:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել