Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մանկատան փոխտնօրենը՝ նաեւ «վարորդ»

Սեպտեմբեր 01,2009 00:00

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության ավագ դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ա. Բադալյանի վարույթում է գտնվում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության «Խարբերդի մասնագիտացված մանկատուն» ՊՈԱԿ-ում կատարված ստուգումից հետո հարուցված քրեական գործը:

Ըստ «Առավոտի» տեղեկությունների, քրեական գործի հարուցման հիմք է հանդիսացել այն, որ Խարբերդի մասնագիտացված մանկատան տնօրեն Հարություն Բալասանյանը, պաշտոնատար անձ լինելով, «պաշտոնեական դիրքն օգտագործել է հակառակ ծառայության շահերին», եւ իր եղբորը՝ մանկատան փոխտնօրեն Գարեգին Բալասանյանին 0,5 դրույքաչափով հրամանագրել է որպես վարորդ: Պարզվել է, որ միայն 2005-2009թթ. ընթացքում մանկատան միջոցներից նա հատկացրել է 1.592,7 հազար դրամ գումար՝ եղբորը ամրացված, «ՊՈԱԿ-ի գործունեությամբ չպատճառաբանված», «Գազել» 146 ՍԼ 27 պետհամարանիշի ավտոմեքենայի համար վառելիք ձեռք բերելու համար: Մեկ այլ ազգականի էլ, կենսաթոշակառու, մանկատան տնտեսվար Ռաֆիկ Հովհաննիսյանին հրամանագրել է նաեւ 0,5 դրույքաչափով մշտական հնոցապան: Վերջինս է,լ չկատարած աշխատանքի համար, ըստ ստուգումներով ձեռք բերված արդյունքների, 2005-2009թթ. ընթացքում ստացել է 598,0 հազար դրամ աշխատավարձ: Մանկատան տնօրենը մեղադրվում է 2.190,7 հազար դրամի վնաս պատճառելու մեջ:

Քրեական գործի հարուցման մասին տեղեկացվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել