Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Օմբուդսմենը՝ նախարարին

Սեպտեմբեր 01,2009 00:00

Երեկ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը դիմել է արդարադատության նախարար Գեւորգ Դանիելյանին՝ կապված «Առավոտ» թերթի եւ «hetq.am» կայքի լրագրող Լարիսա Փարեմուզյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու փաստի հետ: Օգոստոսի 27-ին, ժամը 12-ի սահմաններում, Վանաձորի Վարդանանց փողոցի տնակային ավանի բնակիչները զանգել եւ խնդրել էին մեր գործընկերոջը ներկայանալ տնակային ավան՝ ԴԱՀԿ ծառայության կողմից իրականացվող վտարումը լուսաբանելու համար: Ժամը 13.30-ի սահմաններում լրագրողը ժամանել է տնակային ավան եւ սկսել իր աշխատանքը:

Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի, ականատես լինելով, որ ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները բռնություն են կիրառել քաղաքացի Անահիտ Մարգարյանի նկատմամբ, լրագրողը պահանջել էր զերծ մնալ այդ գործողություններից եւ սկսել է նկարահանումներ կատարել:

Սակայն ԴԱՀԿ ծառայության աշխատակիցը վերցրել է լրագրողական ֆոտոխցիկը, պահանջել վերացնել նկարները:

Ղեկավարվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածով՝ Պաշտպանը նախարարին խնդրում է «ուսումնասիրել քաղաքացի Լարիսա Փարեմուզյանի կողմից ներկայացված տեղեկությունները, նշանակել ծառայողական քննություն եւ անհրաժեշտության դեպքում համապատասխան անձանց ենթարկել պատասխանատվության»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել