Երեկ ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Մարգար Օհանյանը մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրեց, որ 8 ամիսների ընթացքում Հայաստանում գրանցվել է ճանապարհատրանսպորտային 1208 պատահար: Այդ պատահարների հետեւանքով զոհվել է 208 մարդ, վիրավորվել է 1709 մարդ: Անցյալ տարվա համեմատությամբ այդ թիվը 1340 էր, զոհվել էր 247-ը, 1955-ը՝ վիրավորվել: «Այս տարի Ճանապարհային ոստիկանության անձնակազմը համալրվել է, մենք ստացել ենք շուրջ 170 տրանսպորտային նոր միջոց, եւ, վերջապես, մեծ դեր է խաղացել նաեւ մեր տեսուչների աշխատանքի որակը»,- տեղեկացրեց նա:
Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ ճանապարհային ոստիկանները պատրաստ են: