Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Զինվորը՝ մահամերձ

Սեպտեմբեր 01,2009 00:00

Վայքի զորամասերից մեկում դաժան ծեծի էր ենթարկվել ընդամենը 3 ամիս առաջ զորակոչված զինծառայող Արամ Մկրտչյանը: Նրան, ծեծից մեկ օր ուշացումով՝ նախորդ ուրբաթ տեղափոխել էին զինվորական հոսպիտալ, որտեղ երիտասարդը վիրահատվել է: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: «Առավոտի» տեղեկություններով, նրան ծեծի էր ենթարկել (հարվածները եղել են գլխին) կապիտան Անդոկ Գալստյանը: Զինվորը այդպես էլ ուշքի չեկավ, Ժամը 24:00-ին բժիշկները այլեւս հույս չէին տալիս:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել