Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ամռանը նաեւ սառն է»

Սեպտեմբեր 01,2009 00:00

«Կարող են դիմել» թուրքական հեղափոխական արհեստակցական միություն ու դատարան

ԵՄ ֆինանսական աջակցությամբ լույս է տեսել «Հայաստան-Թուրքիա» տեղեկատվական գրքույկը: Գրքույկը հիշեցնում է Թուրքիա մեկնող միգրանտների իրավունքների ու պարտականությունների մասին:

Այն տրամադրում է Հայաստանում ու Թուրքիայում միգրացիայի համար պատասխանատու, ինչպես նաեւ միգրանտներին աջակցող կազմակերպությունների հասցեներ: «Հայաստանում կան բազմաթիվ (մոտ 25) աշխատանքի տեղավորման մասնավոր գործակալություններ, որոնք իրենց ծառայությունների համար վարձավճարներ են գանձում աշխատանք փնտրողներից: Աշխատանքի տեղավորման մասնավոր գործակալությունները Հայաստանում գործում են առանց կանոնակարգման, ուստի եւ երաշխավորված մեկը գոյություն չունի», հիշեցնում է գրքույկը, բայց նշում, որ Թուրքիայում «աշխատողը չպետք է հարկադրված լինի աշխատելու օրական ավելի քան 11 ժամ ու գիշերվա ընթացքում՝ 7,5 ժամ (ժամը 20-ից մինչեւ առավոտյան 6-ը): Յուրաքանչյուր 24 ժամվա ընթացքում աշխատողները պետք է հանգստանան՝ ամեն 11 ժամը մեկ անգամ: Ամեն շաբաթը (յոթ օր) մեկ անգամ աշխատողներն իրավունք ունեն հանգստանալու առնվազն 24 ժամ»: Ու Թուրքիայում իրենց իրավունքները պաշտպանելու համար ՀՀ քաղաքացիներին գրքույկը խորհուրդ է տալիս դիմել Թուրքական արհեստակցական միությունների կոնֆեդերացիա, Թուրքական հեղափոխական արհեստակցական միությունների կոնֆեդերացիա, Գործատուների ասոցիացիաների կոնֆեդերացիա եւ այլ կազմակերպությունների:

Գրքույկը հիշեցնում է թրաֆիքինգի մասին, զոհերին տեղեկացնում, որ «թրաֆիքինգի զոհերին իրենց դիմումի համաձայն անպայման տրվում է կեցության կարգավիճակ՝ մինչեւ 6 ամիս ժամանակով, որպեսզի զոհերը վկայություն տան դատարաններում, համագործակցեն ոստիկանության հետ եւ ստանան համապատասխան բժշկական եւ հոգեբանական աջակցություն»: Հետո էլ, կարծես «աչքալուսանք»՝ հայտնում. «Այս կարգավիճակը զոհերին իրավունք է տալիս նաեւ մտնել աշխատաշուկա», «Վերջիններն իրավունք ունեն նաեւ թուրքական դատարաններին դիմել փոխհատուցման հայցերով»:

Հեղինակները չեն մոռացել նաեւ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, Թուրքիայի պետական տոների, ապրուստի, վարձերի, սննդի եւ հանրային տրանսպորտի արժեքների, նույնիսկ դրամական փոխանցումների մասին, տալիս են շտապօգնության, ոստիկանության, հրշեջ օգնության եւ այլ հեռախոսահամարներ, ինչպես նաեւ հիշեցնում, որ «նույնիսկ ամռան ընթացքում գիշերները համարյա միշտ սառն են լինում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել