Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տեղի-անտեղի տուգանում են

Սեպտեմբեր 01,2009 00:00

\"\"Տուգանել են 400 հազար դրամ՝ խորհրդային տարիներին կառուցված խորդանոցի համար

Երեւանի քաղաքապետարանի աշխատակիցներն այնքան են ոգեւորվել անօրինական շինությունների համար տուգանքներ կիրառելու հանգամանքից, որ ձեռքի հետ էլ օրինական կառույցներն են «դարձնում» ապօրինի ու մի կլորիկ գումար տուգանք նշանակում: Սամվել Մկրտչյանը դեռեւս 1992 թվականից վարձակալությամբ օգտագործել է Շիրակի փողոցի միջնամասում գտնվող հողատարածքը, որի վրա եղել է նաեւ մի փոքրիկ խորդանոց: Տարիների ընթացքում խորդանոցի տանիքը վնասվել է, ինչի հետեւանքով անձրեւաջրերը լցվել են ներս ու վնասել գյուղատնտեսական գործիքները: Ս. Մկրտչյանը որոշել է վերանորոգել տանիքը եւ հենց այդ պահին էլ քաղաքապետարանի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության աշխատակիցները կանգնել են քաղաքացու գլխավերեւն ու ակտավորել՝ պատճառաբանելով, որ Ս. Մկրտչյանը պետական հողի վրա ապօրինի շինարարություն է իրականացնում: Ակտը կազմելուց հետո քաղաքապետարանի աշխատակիցները հայցով դիմում են դատարան, որն էլ որոշում է 400 հազար դրամ տուգանել:

«Իմ պնդումներին, որ ես շինարարություն չեմ անում, գոնե ժամանակ տան, որ փաստաթղթերը ներկայացնեմ, հատակագիծ ներկայացնեմ, որտեղ կա ապացույց, որ խորդանոցը վաղուց գոյություն ունի, եւ ես ընդամենը տանիքն եմ նորոգում, քաղաքապետարանի աշխատակիցները չեն ընդառաջում: Ասում են՝ կբերես քաղաքապետարան թղթերդ, կտեսնենք: Մինչ զբաղվում եմ այդ հարցերով, ինձ դատարանից փաստաթուղթ է գալիս, որ ես պարտավոր եմ 400 հազարը վճարել: Ինձ որտեղի՞ց այդքան գումար, որ վճարեմ, կամ էլ՝ ինչո՞ւ վճարեմ: Ես ոչ մի ապօրինություն չեմ արել»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Ս. Մկրտչյանը: Այս առնչությամբ Ս. Մկրտչյանը անընդմեջ դիմել է պետական տարբեր կառույցների, որպեսզի հարցը վերանայվի, սակայն այդպես էլ ոչ մի ստույգ պատասխան չի ստացել. «Ես ներկայացրել եմ հատակագիծը, որ այդ խորդանոցը կառուցված է դեռեւս խորհրդային տարիներին: Դա հաշվի չեն առնում, իսկ իրենց աշխատակիցների բանավոր խոսքերին վստահում են»: Ս. Մկրտչյանը խնդիրը լուծելու հույսով գրավոր դիմել է նաեւ քաղաքապետ Գագիկ Բերգլարյանին, սակայն քաղաքապետարանից նրան պատասխանել են. «Ուսումնասիրությունից պարզվել է, որ Ձեր կողմից Շիրակի փողոցի միջնամասում՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող հողամասի վրա, ինքնակամ իրականացվել են շինության կառուցման շինարարական աշխատանքներ: Նկատի ունենալով նշվածը, ինչպես նաեւ այն հանգամանքը, որ Երեւանի քաղաքապետի 16.12.2008թ. N Վ-39/5 որոշման հիման վրա Երեւանի քաղաքապետարանի կողմից արդեն իսկ հայցադիմում է ներկայացվել ՀՀ վարչական դատարան՝ գումարի բռնագանձման եւ ինքնակամ շինությունը քանդելու պահանջների վե

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել