Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԳՈՐԾԻ՞ «ՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ»

Սեպտեմբեր 01,2009 00:00

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը պատրաստում է մրցակցային օրենսդրության բարեփոխումներ, որում եվրոպական փորձագետներն առաջարկել են ընդգրկել «հանդուրժողականության սկզբունքի» կիրառումը: Նշենք, որ այդ սկզբունքը պատասխանատվությունը մեղմացնող ներման համակարգ է, որը կարող է կիրառվել հակամրցակցային համաձայնությունների մեջ մտած այն տնտեսվարողների նկատմամբ, որոնք հակամրցակցային համաձայնության փաստի մասին կամավոր կտեղեկացնեն պաշտոնական մարմնին եւ կտրամադրեն համաձայնության կայացման վերաբերյալ հիմնավորումներ:

Հանձնաժողովի տեղեկացմամբ, փորձագետները առաջարկում են նաեւ բարձրացնել հակամրցակցային համաձայնությունների համար սահմանված տուգանքի չափը. ներկայումս գործող` խախտումը թույլ տված ընկերության նախորդ տարվա հասույթի 2%-ի փոխարեն՝ մինչեւ 10%, ինչպես եվրոպական զարգացած երկրներում է: Փորձագետների կարծիքով, այս սկզբունքի կիրառումը տնտեսվարողներին զերծ կպահի խախտումների դիմելու գայթակղությունից: Ըստ վիճակագրության, բոլոր այն երկրներում, որտեղ նշված այս սկզբունքը կիրառվում է, հակամրցակցային համաձայնությունների 80%-ից ավելին բացահայտվել է այս եղանակով: Գաղափարի կիրառման վերաբերյալ հանձնաժողովը նպատակ ունի պարզել հանրության եւ մասնագիտացված շրջանակների չմիջնորդավորված տեսակետները, որը կարելի է հայտնել՝ այցելելով www.competition.am կայքը եւ պատասխանելով առաջադրված հարցերին: Հարցումն անցկացվում է օգոստոսի 31-ից սեպտեմբերի 15-ը ներառյալ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել