Վաստակավոր ուսուցչուհի Մարիա Տոնյանին մաղթում են գործընկերները
Այսօր լրանում է Երեւանի Պ. Չայկովսկու անվան դպրոցի վաստակավոր ուսուցչուհի Մարիա Տոնյանի ծննդյան 90 եւ աշխատանքային գործունեության 73-ամյակը: Այդ առիթով նրա համար յուրօրինակ շնորհավորանք են պատրաստել կենսաթոշակառու մանկավարժ-գործընկերներ Ջուլիետա Յավրյանը, Արփիկ Ավետիսյանը, Իրինա Մակարյանը, Էրա Հովվյանը, Ալմա Բուդաղյանը, Ջեմմա Շմավոնյանը:
Մարի՛ա Արշակովնա, հպա՛րտ հայուհի,
Անցել եք կյանքի դժվարին ուղի,
Ստալինի օրոք տուժել անարդար,
Բայց մնացել եք լավատես, արդար:
Տառապանքների միջով եք անցել,
Բայց սկզբունքներին Ձեր՝ չեք դավաճանել.
Դուք մեծ հումանիստ եւ հայրենասեր,
Մեր լավ գործընկեր եւ ավագ ընկեր:
Դուք չափանիշ եք Մեծ մանկավարժի,
Դուք միշտ կենսախինդ եւ միշտ կանացի:
Ձեր երկարամյա անբասիր կյանքում
Օրինակ եք Դուք իսկական մարդու…
Դաստիարակել եք բազում սերունդներ,
Սովորեցրել եք «Հարմոնիա» սիրել:
Սովորեցրել եք մարդուն վստահել,
Մարդ մնալ կյանքում եւ կյանքը սիրել:
Շրջապատված եք Ձեր զավակներով,
Ձեր թոռնիկներով եւ ծոռնիկներով,
Դուք լավ մայր, Մեծ մայր, Դուք գիտուն
տատիկ,
Այդպես էլ ապրեք՝ հպարտ, երջանիկ:
Առողջություն Ձեզ, երկա՜ր-երկա՜ր կյանք,
Միշտ կայտառ եղեք այնպես, ինչպես կաք,
Թող տարիները Ձեր կողքով անցնեն,
Անցնեն, գլորվեն եւ Ձեզ չդիպչեն…
Խորին հարգանքով, սիրով ջերմագին
Շնորհավորում ենք Ձեր ծննդյան տարին,
Ցանկանում ենք՝ Դուք միշտ տոկուն լինեք՝
Ձեր կյանքի հարյուրամյակը դպրոցում տոնեք…