Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱԽԱԶԻՆ

Օգոստոս 29,2009 00:00

Նախորդ օրը ԴԱՀԿ ծառայության աշխատակիցները, ինչպես նաեւ քաղաքապետարանի եւ ոստիկանության աշխատակիցները Վանաձորի Վարդանանց եւ Սպանդարյան փողոցներում կատարողական գործողությունների իրականացման ընթացքում խոչընդոտել էին ոչ միայն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակցի եւ «Առավոտ» օրաթերթի լրագրող Լարիսա Փարեմուզյանի աշխատանքը, այլ ծեծի էին ենթարկել երիտասարդ մի կնոջ եւ 5 ամսական երեխայի հետ միասին գցել գետնին: Տարհանվող տների իրերի գույքագրումն իրականացվել էր առանց սեփականատերերի ներկայության, նրանց չէր թույլատրվել ներս մտնել, իսկ քաղաքապետարանի բանվորները բնակիչների իրերը դատարկել են անփութությամբ եւ տնակային ավանի բնակիչների կամքին հակառակ տեղափոխել Լենինգրադյան տնակային ավան: Տնակային ավանի 3 բնակիչներ հաղորդում են ներկայացրել Լոռու մարզի դատախազին՝ ապօրինի գործողությունների վերաբերյալ:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել