Լրահոս
Օրվա լրահոսը

ՃԳՆԱԺԱՄԸ ՄԵՐ ԲՅՈՒՋԵԻՆ ՎՆԱՍ ՉԷ

Օգոստոս 29,2009 00:00

Ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանի կարծիքով. «Տարվա կտրվածքով չենք գերազանցի դեֆիցիտի թույլատրված չափաքանակը, եւ տարին կավարտենք 6,5% դեֆիցիտով»: Երեկ ասուլիսում նախարարը կանխատեսեց նաեւ, որ հաջորդ տարի պետբյուջեի դեֆիցիտը կնվազի առնվազն 1%-ով եւ աստիճանաբար կհասնի 3%-ի: Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ իրենք արդեն սկսել են աշխատել 2010-ի բյուջեի ուղղությամբ: Նրա համոզմամբ, այն կլինի բավականին համեստ. «Մենք պետք է գործենք մեր հնարավորությունների սահմաններում, բայց, միեւնույն ժամանակ, պետք է պահպանենք տնտեսական զարգացումն ու ֆինանսավորման մակարդակը, որ հիմա ունենք»: Ըստ Տ. Դավթյանի, «չնայած ճգնաժամին», չկա բյուջեով նախատեսված ոչ մի չբավարարված հայտ. «Ճգնաժամը բացարձակապես չի անդրադառնում բյուջեի կատարողականի վրա, բոլոր վճարումները կատարվում են հստակ ու ժամանակին, ինչպես նախորդ տարիներին»: Նրա խոսքով, նույնիսկ սոցիալական ոլորտում ծախսերի աճ է նկատվել, բյուջետային համակարգի աշխատավարձերը նախորդ տարվա համեմատությամբ աճել են 18%-ով: Այս ոլորտում նախարարը խնդիրներ չի տեսնում, մանավանդ որ, նրա խոսքով, միասնական գանձապետական հաշվի վրա ունեն շուրջ 170 մլրդ դրամ: Տնտեսական ճգնաժամի պարագայում պարոն Դավթյանը աննպատակ է համարում սեկվեստրի իրականացումը, քանի որ տնտեսական ռեցեսիայի փուլում կարեւորը ընդլայնողական քաղաքականությունն է, իսկ սեկվեստրի իրականացումը կնշանակի եւս մեկ հարված մեր ՀՆԱ-ին:

Յոթ ամսվա տվյալներով, մեր երկրի ՀՆԱ-ն նվազել է 18%-ով: Անդրադառնալով պետական պարտքին՝ նախարարը նշեց, որ դրանք չեն անցել թույլատրելիի սահմանները եւ մտավախությունների կարիք չկա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել