Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՐԱՇԽԻՔՆԵՐ Է ՈՒԶՈՒՄ

Օգոստոս 29,2009 00:00

Թուրքիան վերահաստատել է սեպտեմբերի 11-13-ը Երեւանում անցկացվելիք ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությանն իր մասնակցությունը: Այս մասին տեղեկացնում են ԶԼՄ-ները: Ըստ դրանց, Հայաստանում հանդես են գալու Թուրքիայի հավաքականի 5 տղա եւ 6 աղջիկ: Իսկ Ադրբեջանը, չնայած, ըստ նախնական տեղեկատվության, Ռոտերդամում տվել է Հայաստան պատվիրակություն գործուղելու իր նախնական համաձայնությունը, դեռեւս պարզելիք հարցեր ունի: Այդ նպատակով սեպտեմբերի 2-ին մեկօրյա այցով Երեւան պետք է ժամանի սպորտի եւ երիտասարդության նախարար Ազադ Ռահիմովի ղեկավարած պատվիրակությունը: Մինչ վերջնական հայտարարի գալը, հարեւան հանրապետությունը պատրաստվում է այստեղ անվտանգության երաշխիքներին վերաբերող փաստաթուղթ ստանալ, որի տակ կլինի Հայաստանի, Ադրբեջանի, Եվրոպայի ձյուդոյի ֆեդերացիաների, մարզաձեւի եվրոպական կոմիտեի ու Եվրոպայի օլիմպիական կոմիտեի ստորագրությունը: Ադրբեջանի լրատվամիջոցների հավաստմամբ՝ պատվիրակության կազմում է լինելու նաեւ Ադրբեջանի ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ, աշխատանքի եւ սոցիալական պաշտպանության նախարար Ֆիզուլի Ալեքպերովը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել