Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՇՏՊԱՆՈՒՄ ԵՆ ՀԱՑՊԱՆՅԱՆԻՆ

Օգոստոս 29,2009 00:00

«Հայտնում ենք, որ Ձեր երկրի քաղաքացի Սարգիս Հացպանյանն իր ավանդն է ներդրել Հայաստանում Ժողովրդավարության եւ Ազատության պայքարում, որի համար մեր շնորհակալությունն ենք հայտնում Ձեզ եւ Ֆրանսիայի ողջ ժողովրդին»,- երեկ Երիտասարդ պահպանողականների միությունը նման բովանդակությամբ նամակ է փոխանցել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատանը, որն ուղղված է Ֆրանսիայի նախագահին:

«Այդ պայքարում Հայաստանի հասարակության կրած բազմաթիվ զրկանքներին 2008թ. մարտի 1-ից ավելացել է նաեւ քաղբանտարկյալի առկայությունը, որի ճակատագիրը կիսում է Ձեր քաղաքացին: Բարձր գնահատելով Ձեր երկրի ջանքերը ՀՀ-ում ժողովրդավարության հաստատման գործում (մասնավորապես, քաղբանտարկյալների նկատմամբ համաներում կիրառելու հարցում), ինչպես նաեւ Իրանում քաղբանտարկյալի կարգավիճակում վերջերս հայտնված Ձեր քաղաքացու համար անմնացորդ վարքի դրսեւորումը՝ մեր տարակուսանքն ենք հայտնում Ֆրանսիայի անտարբերության առիթով, որն առկա է քաղաքական դրդապատճառներով ազատազրկված Սարգիս Հացպանյանի հանդեպ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել