Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՎՏՈՎԹԱՐ ԱՇՏԱՐԱԿԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Օգոստոս 29,2009 00:00

\"\"
\"\"

Երեկ, առավոտյան ժամը 10:05-ի սահմաններում, Քոբուլեթիից Երեւան վերադարձող միկրոավտոբուսը Աշտարակից 5 կմ դեպի Երեւան մայրուղու հատվածում բախվել է մեկ այլ մեքենայի: Միկրոավտոբուսում եղած 13 ուղեւորներից 11-ը մարմնական ծանր վնասվածքներով վթարից րոպեներ անց տեղափոխվել են Աշտարակի հիվանդանոց: Ինչպես «Առավոտին» տեղեկացրեց Աշտարակի հիվանդանոցի տնօրեն Արթուր Հովհաննիսյանը, տուժածներին նախնական բժշկական օգնություն ցույց տալուց հետո տեղափոխել են Երեւանի մասնագիտացված կլինիկաներ: Նա նաեւ տեղեկացրեց, որ Աշտարակի հիվանդանոցում մահացության դեպքեր չեն գրանցվել:

Լուսանկարները՝ ՆՈՐԱՅՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել