Երեկ Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի մարզչական խորհուրդը որոշեց, թե ովքեր են Իսրայելում անցկացվելիք Եվրոպայի մինչեւ 17 տարեկանների երիտասարդական առաջնությունում պաշտպանելու մեր երկրի մարզական դրոշի պատիվը:
Էլիաթ քաղաքի մրցահարթակ կմտնեն.
Տղաներ
56 կգ. Սմբատ Մարգարյան եւ Վարդան Կարապետյան
69 կգ. Րաֆֆի Մելիքյան
77 կգ. Արեն Ներսիսյան եւ Կարեն Աթյան
85 կգ. Ազատ Սայադյան
94 կգ. Համլետ Պողոսյան
+94 կգ Հրաչ Ղարիբյան:
Աղջիկներ
48 կգ. Իզաբելա Յայլիյան
63 կգ. Քրիստինե Պետրոսյան:
Ի՞նչ ակնկալիքներ ունենք այս մրցումից: Հավաքականների մարզիչները կոնկրետ խոստումներ չտվեցին, սակայն վստահեցրին, որ մեդալներ անպայման կլինեն ու հնարավորին չափ՝ շատ: