Շախմատի միջազգային ֆեդերացիան (FIDE) հրապարակել է աշխարհի առաջատար այն 118 շախմատիստների անունները, որոնց ընտրել է՝ նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 15-ը Կալմիկիայի մայրաքաղաք Խանտի-Մանսիյսկում կայանալիք աշխարհի 2009 թվականի գավաթի խաղարկությանը մասնակցելու:
Ցուցակում Հայաստանից ընդգրկված են գրոսմայստերներ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթողներ, FIDE-ի «Grand Prix»-ի հաղթող Լեւոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը եւ Տիգրան Պետրոսյանը: FIDE-ի ցուցակում ընդգրկվել են նաեւ այլ երկրների մարզական դրոշի ներքո հանդես եկող հայ շախմատիստներ, մասնավորապես՝ Սերգեյ Մովսիսյանը (Սլովակիա) եւ Վարուժան Հակոբյանը (ԱՄՆ): Շախմատի միջազգային ֆեդերացիայի ինտերնետային կայքում ասվում է, որ բոլոր 118 շախմատիստներն էլ, բնականաբար՝ նաեւ մերոնք, պարտավոր են մինչեւ սեպտեմբերի 9-ը պաշտոնապես գրավոր հաստատել իրենց մասնակցությունը: