Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՐԿՈԶԻՆ ԻՐԱՆԻՆ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՆՈՐ ՊԱՏԺԱՄԻՋՈՑՆԵՐՈՎ

Օգոստոս 28,2009 00:00

Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին քննադատության է ենթարկել Իրանի կառավարությանը՝ ընտրություններից հետո բողոքի ակցիաները ճնշելու համար, եւ առաջարկել է սահմանել նոր «կոշտ» պատժամիջոցներ, եթե Իրանը շարունակի միջուկային ակտիվությունը: Այս մասին հաղորդում է aysor.am-ը՝ վկայակոչելով «ՌոսԲիզնեսԿոնսալտինգը»:

Սարկոզիի խոսքերով, Ֆրանսիան կաջակցի Իրանի դեմ նոր պատժամիջոցների կիրառմանը եւ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության դիտորդների իրավունքների ընդլայնմանը, եթե Իրանը չդադարեցնի գործունեությունը, որը արեւմտյան երկրները կապում են միջուկային զենքի ստեղծման հետ:

Նախորդ շաբաթ Իրանի դեմ պատժամիջոցների խստացման հնարավորության մասին հայտարարել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նա խոստացել էր միջուկային ծրագրի վերաբերյալ բանակցություններում առաջընթացի բացակայության դեպքում Իրանի դեմ նոր տնտեսական պատժամիջոցներ կիրառել:

Իրանը շարունակում է պնդել, որ երկրում միջուկային ծրագիրը մշակվում է բացարձակապես խաղաղ նպատակներով, այն ժամանակ, երբ Արեւմուտքի երկրները Թեհրանին մեղադրում են միջուկային զենքի ստեղծման մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել