Լրահոս
Օրվա լրահոսը

ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՈՒՂՂԱՓԱՌ ՏԱՃԱՐԸ ՄՏԱԴԻՐ ԵՆ ՄԶԿԻԹԻ ՎԵՐԱԾԵԼ

Օգոստոս 28,2009 00:00

\"\"Թուրքիայի իշխանությունները մտադիր են ուղղափառ Սուրբ Դմիտրիի տաճարը վերածել մզկիթի: Այս մասին տեղեկացնում է news.ru-ն՝ հղում կատարելով թուրքական «Միլիեթ»-ին:

Տաճարը կառուցված է 19-րդ դարի առաջին կեսին՝ Սիլիվրա քաղաքի մերձակայքում, Ստամբուլից ոչ հեռու: Տաճարի մոտ արդեն սկսել են շինարարական աշխատանքները: Ստամբուլի Գեղարվեստի ակադեմիայի ճարտարապետ եւ պրոֆեսոր Օկտայ Էկինչին քննադատել է իշխանությունների այս որոշումը եւ այն անվանել «գիտական տեսակետից ոչ կոռեկտ եւ հակաէսթետիկ»:

Տաճարը կառուցվել է 1831թ.-ին ուղղափառ հույների կողմից, որոնց սերունդները Առաջին համաշխարհային պատերազմից հետո տեղահանվել են Սիլիվրայի տարածքից, իսկ նրանց տները զբաղեցրել են մահմեդականները, ովքեր եկել էին Հունաստանից: Մինչ նոր մզկիթի կառուցումը՝ նրանք կրոնական արարողությունների համար որոշ ժամանակ օգտագործում էին տաճարը, որի մոտ կառուցել էին փայտե մինարեթ:

Օգտագործելով այս պատմական փաստը՝ իշխանությունները աշխատանքները իրականացնում են «մզկիթի պահպանում» խորագրի ներքո: Այս փաստին ընդդիմացել են ոչ միայն ճարտարապետներն ու արվեստաբանները, այլ նաեւ ուղղափառ հասարակայնությունը: Ըստ Կոստանդնուպոլսի Պատրիարքարանի տվյալների, Սիլիվրայում 20-րդ դարի սկզբին կար երկու ուղղափառ տաճար, բայց տաճարների գործունեության պատմական փաստաթղթերի մեծամասնությունը հույների արտաքսումից հետո կորել է կամ ոչնչացվել:  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել