Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԸ ԽԱՓԱՆԵԼ ԵՆ ՆԱՏՕ-Ի ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Օգոստոս 28,2009 00:00

Ադրբեջանի եւ Թուրքմենստանի օդային տարածքներն օգտագործելու թույլտվության բացակայությունը խանգարել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության իրականացմանը: Դեռեւս հուլիսի սկզբին Բունդեսթագի ընդունած որոշումը, համաձայն որի՝ հավելյալ գերմանացի զինծառայողներ պետք է ուղարկվեին Աֆղանստան՝ ինքնաթիռները սպասարկելու համար, ի կատար չի ածվել:

Ավելի քան երեք շաբաթ գերմանացի զինվորները գտնվել են Թուրքիայի հյուսիսատլանտյան դաշինքի հենակետային բազայում, իսկ դրանից հետո, այդպես էլ չանցնելով խնդրի իրականացմանը, վերադարձել են Գերմանիա, ըստ tert.am-ի, այս մասին հաղորդում է ANS PRESS-ը՝ հղում կատարելով գերմանական «Deutsche Welle» ռադիոկայանին: Ինչպես հաղորդվում է, առաքելության իրականացմանը խոչընդոտել է Ադրբեջանի եւ Թուրքմենստանի կողմից անհրաժեշտ թույլտվության բացակայությունը, որը ՆԱՏՕ-ին հնարավորություն կտար այս երկու երկրների օդային տարածքն օգտագործել Աֆղանստանում առաքելություն իրականացնելու համար: Գերմանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Թոմաս Ռաբեն նշել է, որ առաքելության իրականացման հետ կապված խնդիրները մտնում են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ֆոգ Ռասմուսենի պարտականությունների մեջ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել