Լրահոս
Օրվա լրահոսը

Լրագրողներին սովորեցնելու են «ճիշտ մտածել»

Օգոստոս 28,2009 00:00

\"\"Մոսկվայի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի բազայի հիման վրա Կրեմլը պատրաստվում է բացել Հասարակական երկխոսության լաբորատորիա, որտեղ «փորձագետները ուսանողներին ներկայացնելու են իշխանության կուսակցության դիրքորոշումը»: Ինչպես հաղորդում է newsru.com-ը, այդպիսի նախաձեռնությամբ պատրաստվում է հանդես գալ «Էֆեկտիվ քաղաքականության հիմնադրամը»: Ուսանողների մեծամասնությունը կարծում է, որ նման նախագիծը ֆակուլտետում քաղաքական գաղափարախոսություն ներդնելու փորձ է: Նման մտահոգությունը կիսում են նաեւ բազմաթիվ շրջանավարտներ, որոնք ենթադրում են, որ իշխանությունը ձգտում է լրագրողների փոխարեն պատրաստել քարոզիչներ: Երեքշաբթի օրը հիմնադրամի ղեկավար Կիրիլ Տանաեւը (նկարում) հանդիպել է ուսանողական միության ներկայացուցիչների հետ եւ հայտարարել՝ «մենք չենք պատրաստվում որեւէ մեկին ինչ-որ բան պարտադրել, մենք ուզում ենք փաստարկված համոզել»: Ուսանողներից մեկի հարցին՝ արդյոք բանավեճերին մասնակցելո՞ւ են տարբեր տեսակետներ ունեցող մարդիկ, Տանաեւը պատասխանել է, որ որոշ հարցերում տարբեր տեսակետներ ընդհանրապես պետք չեն, իսկ օբյեկտիվություն առհասարակ գոյություն չունի: Հայտնի է, որ «Ռեգնում» գործակալության գլխավոր խմբագիր Մոդեստ Կոլերովը այդ նախաձեռնության շրջանակներում հատուկ կուրս է կարդալու: Տանաեւը նրան ներկայացնելիս ասաց, որ Կոլերովը զբաղվել է «գունավոր հեղափոխությունների» դեմ պայքարով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել